Բոստոնում կապամոնտաժեն Հայոց ցեղասպանությունը հերքող գովազդային վահանակը

Բոստոնի գովազդային վահանակը, որի տեղադրման համար վճարել է Հայոց ցեղասպանությունը հերքող խումբը, սխալմամբ է տեղադրվել եւ կապամոնտաժվի: Այս մասին էլեկտրոնային փոստով հաղորդել է Clear Channel Outdoors ընկերության ներկայացուցիչը:

Ըստ Boston.com-ի, Հայկական ժառանգության զբոսայգուց մի քանի փողոց հեռու տեղադրված գովազդային վահանակը ձեռք է բերել «Թյուրքական հարթակ» խումբը, Հայ ժողովրդի ցեղասպանության հերքման արշավի շրջանակում:

Վահանակի վրա հետեւյալ գրությունն է՝ «Ճշմարտություն = Խաղաղություն»: Թուրքիայի դրոշով ձեռքի երկու մատները խաղաղության խորհրդանիշն են ցուցադրում, մինչդեռ Ռուսաստանի (ձախից) եւ Հայաստանի (աջից) դրոշներով ձեռքերը պատկերված են կեղծիքի խորհրդանիշով խաչված մատներով:

Ըստ Massis Post-ի` գովազդային վահանակի տեքստն ընթերցողներին առաջարկում է այցելել FactCheckArmenia.com կայք, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը՝ այն որակելով որպես «հայկական սփյուռքի կողմից ֆինանսավորվող հզոր քարոզչություն»:

Scroll Up