Բաց դաս՝ «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում

Մարտի 30-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IXադասարանում, ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակներում անցկացվեց բաց դաս հայ գրականություն առարկայից: Թեման նվիրված էր Սրբուհի Տյուսաբի 175 և Վահե Հայկի 120 ամյակներին:Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռիմա Փարսադանյանը:

Աշակերտները տեղեկացան գրողների կենսագրություններից և ստեղծագործություններից: Հատկապես ուշագրավ էր Վահե Հայկի «Կաթիս փարան չմոռանաս,  մամա» պատմվածքը, որի շուրջ կատարվեց լեզվական և բնագրային աշխատանքներ:

Դասի նպատակն էր աշակերտների մեջ ձևավորել և արմատավորել հայրենասիրությունն ու հայապահպանությունը:

5752_hq-800x450Կապան1Կապան2 Կապան4

Scroll Up