«Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում». բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ

Մարտի 23-24-ը, ժամը` 10:00-18:00, ԵՊՀ 8-րդ ուսումնական մասնաշենքի (Հայ բանասիրության ֆակուլտետ) նախասրահում (հասցե` Աբովյան 52 ա) ՀՀ սփյուռքի նախարարության և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի կունենա  «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը` նվիրված Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սուրբ Հարության տոնին:

«Հայերն այսօրի» փոխանցմամբ՝ ցուցահանդես-տոնավաճառի ժամանակ կներկայացվեն սիրիահայերի ձեռքի աշխատանքները՝ զարդեր, խմորեղեն, ճաշատեսակներ, համեմունքներ, ձեռագործ աշխատանքներ:

Scroll Up