Հուշակոթողի բացում՝ նվիրված Քեսապի երեք տեղահանություններին

Մարտի 20-ին, Սիրիայի հայաշատ Քեսապ գյուղաքաղաքում «Սուրբ Միքայել» կաթողիկե եկեղեցու նախաձեռնությամբ կբացվի հուշակոթող՝ նվիրված Քեսապի երեք տեղահանություններին (1909,1914, 2015թթ.): Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում է Քեսապի «Սուրբ Միքայել» կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ, հոգևոր հովիվ Հայր Նարեկ վարդապետ Լուիսյանը:

Բացման արարողությունը տեղի կունենա Սուրբ Պատարագի ավարտից հետո:

Հավելենք նաև, որ մարտի 21-ին լրանում է զինյալ ահաբեկիչների կողմից Սիրիայի Քեսապ հայաշատ ավանի և շրջակա գյուղերի գրավման երկրորդ տարին:

Scroll Up