Ուոթերթաունում քննարկելու են սիրիահայերի խնդիրները

Ուոթերթաունի Հայ առաքելական Սուրբ Ստեփանոս եկեղեցում օգոստոսի 16­-ին կկայանա քննարկում՝ նվիրված Սիրիային եւ սիրիահայերին: Այս մասին հաղորդում է Armenianweekly-ն:

Քննարկմանը կմասնակցի Հալեպից ժամանած Զեփյուռ Ռեիսյանը, ով կներկայացնի Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունները, տեղի հայ համայնքի խնդիրներն ու այն ուղիները, որոնց միջոցով հնարավոր կլինի պատերազմական գործողությունների մեջ գոյատեւող հայերին աջակցել:

Քննարկման կազմակերպիչներն են ՀՅԴ Բոստոնի «Սարդարապատ» կոմիտեն, Հայ օգնության միութունը: Քննարկման նպատակն է Բոսթոնում ապրող հայերին ներկայացնել սիրիահայերի խնդիրներն ու նրանց ներգրավել սիրիահայության աջակցության ծրագրերին:

ՀՅԴ ԱՄՆ Արեւելյան թեմը վերջերս նախաձեռնել էր «Աջակցել սիրիահայ ընտանիքներին» ծրագիրը, որի նպատակն է նվիրատվություն կատարել` սիրիահայերին սնունդ, ջուր, դեղորայք, հագուստ եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ տրամադրելու համար:

Scroll Up