Իրանահայության տարազների բացառիկ ցուցահանդես Նոր Ջուղայում (լուսանկարներ)

Նոր  Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի «Քանանյան» իգական դպրոցի   տեսչության, ուսուցչական կազմի և ծնողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ՝ փետրվարի 20-25-ը կրթահամալիրի «Ալենուշ Տերյան»  սրահում կազմակերպվել է իրանահայության տարազների բացառիկ ցուցահանդես` նվիրված Իրանի Իսլ. Հեղափոխության հաղթանակի 37-րդ տարեդարձին: Այս մասին «Հայերն այսօրին» հայտնում է Երանուշ Թահմազյանը:

Ցուցահանդեսի  պաշտոնական բացումը, ներկայությամբ Սպահանի Հայոց թեմի առաջնորդ  գերշ.  Տ. Բաբկեն արք. Չարյանի ,   ազգային մարմինների ու միությունների  ներկայացուցիչների, կրթադաստիարակության հիմնարկության ներկայացուցիչների, ծնողների և մի շարք այլ հրավիրյալների,  տեղի ունեցավ   փետրվարի 20-ի առավոտյան ժամը 10:30-ին:

Ժապավենի հատումից հետո  ներկաներին ողջունեց դպրոցի փոխտեսուչ Ռիմա Սիմոնյանը, ապա ելույթ ունեցավ գրադարանավարուհի Կարին Տեր-Մարտիրոսյանը   և դպրոցի տեսուչ տկն. Սալարիֆարը: Այնուհետև ներկաները շրջեցին բարձր ճաշակով դասավորված և թանգարանային տպավորություն թողնող   ցուցահանդեսով, ինչը դահլիճի կենտրոնում մոդելներով ներկայացնում էր Նոր Ջուղայի, Փերիայի, Չահարմահալի և ուսուցչի ու աշակերտի տարազները: Իսկ լուսանկարները ներկայացնում էին 17-րդ դարից մինչեւ 20-րդ  դարի  Իրանի տարբեր շրջանների հայկական տարազներն ու իրանահայ հասարակության տարբեր խավերի`  խոջայի , ուսուցչուհու, աշակերտի, հարս ու փեսայի  և գեղջուկի իգական ու արական հագուստներն: Ուշագրավ էր նաեւ հարսանեկան ասեղնակար կանաչ-կարմիրն ու զարդարված զույգ շաքարը, ինչն իրանահայության մոտ պահպանվել  է առ այսօր:

Նշելի, որ ցուցահանդեսի իրականացման գործում անվերապահ համագործակցություն էին բերել   միություններն  ու  անհատները:

Լուսանկարները՝ հեղինակի

տարազ15տարազ16տարազ16տարազ20տարազ21տարազ22տարազ17տարազ18տարազ19տարազ26տարազտարազ1տարազ2տարազ3տարազտարազ1տարազ2տարազ3տարազ4տարազ5տարազ6տարազ7տարազ8տարազ9տարազ10տարազ11տարազ12տարազ13տարազ14տարազ15տարազ23տարազ24տարազ25տարազ27տարազ28տարազ29տարազ4տարազ6տարազ7տարազ8տարազ9տարազ10տարազ11տարազ12տարազ13 տարազ14

Scroll Up