ԱՄՆ դպրոցներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեների մրցույթ
ԱՄՆ ում ավագ դպրոցներում և քոլեջներում հայտարարվել է Հայոց ցեղասպանության թեմայով էսսեներ մրցույթ` աջակցելու 2016 թվականի ապրիլի 24-ին Նյու Յորքի Թայմս Սքուերում Մեծ եղեռնի 101րդ տարելիցի միջոցառմանը, տեղեկացնում է MassisPost-ը:
Միջոցառման կազմակերպիչներն են «Վարդանի ասպետներ և դուստրեր» (Knights & Daughters of Vartan), միջազգային «Առերեսվելով պատմությանն ու ինքներս մեզ» (Facing History and Ourselves) և Հայկական եղբայրական կազմակերպությունը (Armenian fraternal organization) կազմակերպությունները:
Հաղթողներին կորոշի նախապես ընտրված ժյուրին: Նախատեսվում է, որ մրցանակային առաջին տեղը զբաղեցրած անձը կստանա 300 ԱՄՆ դոլար պարգև, 2-րդ տեղը զբաղեցրածը` 200 ԱՄՆ դոլար և 3-րդ տեղը զբաղեցրած անձը` 100 ԱՄՆ դոլար:
Հաղթողների անունները կընթերցվեն ապրիլի 24ին Times Squareում, որտեղ նրանց կտրվի նաև հնարավորություն կարդալ իրենց ստեղծագործությունները: Էսսեներն ընդունվում են april24nyc@gmail.com հասցեով մինչև 2016 թվականի ապրիլի 1ը: