Ավանդույթ դարձած այց՝ Եռաբլուր

Հունվարի 27-ին, Հայոց բանակի տոնի նախօրեին, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին Զորավար Անդրանիկի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոնթե Մելքոնյանի և Արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքում նշեց. «Ցանկացած հայ պետք է գլուխ խոնարհի հերոսաբար զոհված մեր տղաների հիշատակի առջև, որովհետև նրանք զոհվեցին, որ մենք կարողանանք ստեղծել Հայաստանի և Արցախի հանրապետությունները: Մեր ժողովրդի համար Եռաբլուրը դարձել է մի ուխտատեղի, որտեղ յուրաքանչյուր հայ երախտագիտության խորը զգացումով և վեհացնող հպարտությամբ է գլուխ խոնարհում մերօրյա հերոսների առջև»:
Հայոց բանակի տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարությունը շնորհավորում է բոլորին` զինվորից մինչև գեներալ: Մաղթում նրանց ուժ ու կորով և խաղաղ արշալույսներ: