Սիրիական բանակը Լաթաքիայում ազատագրել է Ալ Ռաբիա ավանը
Սիրիայի բանակը երկու օրում 120 կմ տարածք է ազատագրել հյուսիսային Լաթաքիայի նահանգում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Սիրիայի բանակի հրամանատարության հայտարարությունը:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը՝ վկայակոչելով «Գանձասար» թերթը, ազատագրվել է ահաբեկիչների գլխավոր հենակետերից մեկը համարվող Ալ Ռաբիա ավանը: Ոչնչացվել են մեծ թվով գրոհայիններ, մյուսները փախել են սահմանի կողմը: