Միրանո վարչական շրջանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Milano.jpg)
Դեկտեմբերի 22-ին Վենետիկի Միրանո վարչական շրջանի քաղաքային խորհուրդը Իտալիայի Հայոց միության նախաձեռնությամբ միաձայն քվեարկությամբ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Իտալիայի իր աղբյուրներից:
Հավելենք նաև, որ 2016 թվականի ընթացքում Իտալիայի Հայոց միությունը երեք տարբեր քաղաքներում պետք է ներկայացնի Հայոց ցեղասպանությունը դատապարտող խնդրագրեր, որոնց իրականացման համար հետամուտ է լինելու: