Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2015/12/Yntrutyunner_05.jpg)
Հայաստանում ամփոփվել են Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի 1997 տեղամասերի արդյունքները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սահմանադրության փոփոխություններին կողմ է արտահայտվել քվեարկողների 63.35, դեմ՝ 32.35 տոկոսը:
Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 2 միլիոն 566 հազար 782 անձից մասնակցել է 1 միլիոն 303 հազար 221ը՝ 50,77 տոկոս: Անվավեր է ճանաչվել 50 հազար 323 քվեաթերթիկ: