Մոնակոյի Սուրբ Նիկոլա դե Ֆոնտվիյե եկեղեցում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Նոյեմբերի 22-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակում Մոնակոյի Սուրբ Նիկոլա դե Ֆոնտվիյե եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի մատուցմամբ:

«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ պատարագին ներկա էին Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մոնակոյի արքեպիսկոպոս Բերնարդ Բարսին, Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պետքարտուղար Ժակ Բուասոն, Մարսելում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Սամվել Լալայանը, Ալպ Մարիտիմի, Վարի և Մոնակոյի Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայր Գրիգոր աբեղա Խաչատրյանը, Մոնակոյի հայերի միության նախագահ Սերժ Ֆերմանյանը, միության հիմնադիր տնօրեն Արեւ Մարտիրոսյանը և հայ համայքի ներկայացուցչներ:

Scroll Up