Մեծ Բրիտանիան պատրաստ Է զգալի միջոցներ հատկացնել Սիրիայի քաղաքների վերականգնման համար

Մեծ Բրիտանիան կարող Է զգալի ֆինանսական միջոցներ հատկացնել Սիրիայում մարտական գործողությունների հետեւանքով տուժած քաղաքների վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, խորհրդարանում հայտարարել Է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարար Ջորջ Օսբոռնը:

Նրա խոսքով՝ «եթե Սիրիայում քաղաքական լուծում ձեռք բերվի, ապա դա հնարավոր կդարձնի, որ Մեծ Բրիտանիայի զարգացման նախարարությունը» քննարկի ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը: «Ես ձեզ կարող եմ հավաստիացնել, որ մենք կկարողանայինք զգալի գումարներ հատկացնել Սիրիայի այդ քաղաքների վերականգնման համար»,-­ասել Է նախարարը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել Էր Օսբոռնը, արտասահմանին, այդ թվում՝ անկայուն ռեժիմներին, օգնություն ցուցաբերելու համար Մեծ Բրիտանիայի բյուջետային ծախսերը մինչեւ 2020 թվականը կավելանան մինչեւ 16,3 մլրդ ֆունտ, հաղորդել Է ՏԱՍՍ­ը:

Scroll Up