Տեղի կունենա «Կոչեմ ապրողաց» խորագրով համերգը

Նոյեմբերի 24-ին, ժ.19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության և «Հալեպ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Կոչեմ ապրողաց» խորագրով համերգը: Սիրիահայ և հայաստանցի արվեստագետների մասնակցությամբ համերգը կնվիրվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Միջոցառմանը կմասնակցի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այլ պաշտոնատար անձինք և պետական գործիչներ՝ Հայաստանից և Սփյուռքից: