«Մանկական Եվրատեսիլ 2015». Հայաստանը երկրորդ տեղում է. տեսանյութ

«Մանկական եվրատեսիլ­2015» միջազգային մրցույթում հաղթեց Մալթայի ներկայացուցիչ Դեսթինի Չուկունյերեն «Not My Soul» («Ոչ իմ հոգին») երգով: Հայաստանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: «Մանկական եվրատեսիլ-­2015»­ի հայաստանյան ներկայացուցիչ Միկան (Միքայել Վարոսյան) ելույթ ունեցավ 11 համարի ներքո՝ ներկայացնելով «LOVE» խորագիրը կրող երգը:

<Միկան Մալթայի ներկայացուցչին զիջեց ընդամենը 9 միավորով, փոխարենը սեր ու բարձր տրամադրություն փոխանցեց հանդիսատեսին և վստահաբար կհիշվի մանկական եվրատեսիլի պատմության մեջ>,- ըստ <Հայերն այսօր>-ի` գրում է Առաջին ալիքն իր ֆեյսբուքյան էջում:

Միկան ստացավ 12 միավոր Վրաստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանից, Բելառուսից, 10 միավոր Սերբիայից, Սլովենիայից, Ավստրալիայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Սան Մարինոյից, Ալբանիայից, 8 միավոր Իռլանդիայից, Ուկրաինայից, 7 միավոր Մալթայից, Մոնտենեգրոյից, 6 միավոր Իտալիայից: Եվրոպական հեռարձակողների միությունը բոլոր երկրների երգիչ­ երգչուհիներին 12 միավոր շնորհեց: Մանկական ժյուրին Միկային տվեց 10 միավոր:

Scroll Up