Հայոց ցեղասպանությունը ճանաչած Ալդայան 11-րդն է. Ո°վ է հաջորդը

Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա քաղաքը հոկտեմբերի 27-ին պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` դառնալով թագավորության 11-րդ քաղաքը, որը պաշտոնապես կոչում է ոճիրն իր անունով: Այս մասին Իսպանիայից «Հայերն այսօրին» հայտնում է «Արարատ հայկական միության» նախագահ Արարատ Ղուկասյանը:

Վալենսիայի «Արարատ հայկական միության» ներկայացրած բանաձևը քաղխորհրդի նիստին քննարկման է դրել ՁԱԽ ՄԻՈՒԹՅԱՆ խոսնակ Խուանխո Յորենտեն: Խորհրդի բոլոր 4 կուսակցությունները միաձայն ընդունել են բանաձևը ` դատապարտելով ոճրագործ Թուրքիային և քննադատելով նրա ժխտողականությունը:

Նիստին ներկա էին «Արարատ հայկական միության» անդամները, ինչպես նաև հայ ժողովրդի բարեկամ, արդարության անխոնջ մարտիկ Սալվադոր Գարսիա դե լա Մոտան, որը, ի նշան երախտիքի, «Անմոռուկ»  կրծքանշան նվիրեց քաղաքապետին:

Նույնն արեց նաև «Արարատ հայկական միության» անդամ Արտակ Օհանյանը` կրծքանշանը փակցնելով բանաձևը ներկայացնող Խուանխո Յորենտեի կրծքին:

Վալենսիա1Վալենսիա2Վալենսիա

Scroll Up