Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքար Արգենտինայում

Հոկտեմբերի 10-ին Բուենոս Այրեսի Վիսենթե Լոպես քաղաքում, ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, խաչքար է տեղադրվել: Այս մասին «Հայերն այսօրը» տեղեկանում է Արգենտինայի իր աղբյուրներից: Նախաձեռնողները Վիսենթե Լոպեսում ապրող հայերն են, որոնց աջակցել է տեղի քաղաքապետարանը:
Խաչքարի բացման արարողությանը ներկա են եղել Արգենտինայում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը, երեսփոխաններ, համայնքային ներկայացուցիչներ և աշակերտներ: Խաչքարի օրհնության կարգը կատարել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը:
Ելույթ են ունեցել Վիսենթե Լոպեսի հայ համայնքի վարչության ատենապետ Ջորջ Թոսունյանը և քաղաքապետ Ջորջ Մաքրին: Ընթերցվել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական նամակը:
Հանդիսության գեղարվեստական մասում ելույթ են ունեցել երգչուհիներ Ալինը և Թալինը, «Նաիրի» պարախումբը:
Հանդիսության ավարտին Օֆելյա Դերձակյանը հայ համայնքի կողմից Վիսենթե Լոպեսի քաղաքապետին հուշատախտակ է հանձնել: