Բուենոս Այրեսում կայացել է Ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված «Հայկական մրցավազք» 6-րդ մարաթոնը

Հոկտեմբերի 4-ի Բուենոս Այրեսի Պալերմո արվարձանում հայ համայնքի անդամների նախաձեռնությամբ տեղի է ունեցել 10-կմ տարածությամբ մրցավազք: «Հանուն հավասարության և հիշողության» կարգախոսով մարաթոնին ավելի քան 2000 մարդ է մասնակցել: «Պրենսա Արմենիա»-ի հաղորդմամբ՝ ինչպես ևս մեկ անգամ վերահաստատել է Հայկական մարմնամարզական ընդհանուր միության նախագահ Օրասիո Թերզյանը` 6-րդ ամենամյա հայկական մարաթոնի նպատակն է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը, գրում է armeniangenocide100.org-ը: Ըստ նրա` սա հնարավորություն է ևս մեկ անգամ ցույց տալու, որ «նրանց (թուրքերին) չհաջողվեց, մենք շարունակում են ապրել ու զարգանալ»:

Մրցավազքի նախաձեռնությունը պատկանում է Հայ մարմնակրթական ընդհանուր Միությանը` Հոմենեթմենին, նպատակ ունենալով խթանել ակտիվ և առողջ ապրելակերպը և միաժամանակ տարածել ու բարձրացնել Արգենտինայի հայկական համայնքի ձայնը: Հայ մարմնակրթական ընդհանուր Միությունը համաշխարհային կազմակերպություն է, որը գործում է 1918-ից ի վեր` ծառայելով որպես ընդարձակ ապաստարան Հայոց ցեղասպանության զոհերի որբացած երեխաների համար:

Scroll Up