Ուրուգվայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

Ուրուգվայի Կերպարվեստի ազգային թանգարանում սեպտեմբերի 4-ին բացվել է «Ներսես Օունանյան» ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ներսես Օունանյանը (1924-1957) ուրուգվահայ քանդակագործ և նկարիչ է, ով ծնվել է հունական Սամոս կղզում, իսկ 8 տարեկանում ընտանիքով տեղափոխվել Մոնտեվիդեո:

«Ներսես Օունանյանն իր հետ բերել է իր հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի մշակույթը, երաժշտությունը, արվեստը, որոնք էլ արտահայտել է իր գործերում: Իր աշխատանքներից շատերը պատկերում են նաև Հայոց ցեղասպանության ցավը, որին միլիոն ու կես մարդ է զոհ գնացել», -tert.am-ի փոխանցմամաբ՝ ներկայացվում է թանգարանի կայքում:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև հոկտեմբերի 4-ը:

Scroll Up