Դիզայներ Մայքլ Արամի՝Հայոց ցեղասպանությանը նվիրված քանդակը ներկայացվել է Նյու Յորքում

Ճանաչված դիզայներ Մայքլ Արամը Նյու Յորքում հոկտեմբերի 6-ին ներկայացրել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված քանդակ: Այս մասին հայտնում է «Հայերն այսօրը»՝ վկայակոչելով demotix.com կայքը: Քանդակը պատրաստվել է Ամերիկայի Հայկական եկեղեցու արևելյան թեմի համար:
«Միգրացիաներ» (Migrations) կոչվող քանդակը 1915 թվականի իրադարձությունների հուշարձան է և գոյատևման, ուժի ու ճկունության վկայություն: Կայքն անդրադարձել է նաև 100 տարի առաջ Թուրքիայի իրականացրած Հայոց ցեղասպանության դեպքերին: