Արգենտինայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված փաստագրական ֆիլմ է նկարահանվում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Բուենոս Այրեսում փաստավավերագրական ֆիլմ է նկարահանվում: «Հայաստանի երազանքները» արգենտինական ֆիլմ է, որը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մի վերքի, որը դեռ չի բուժվել և որը արդարություն ու ճանաչում է պահանջում, armeniangenocide100.org-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է մեքսիկական idea.me կայքը:

Նախագիծը պատմում է կենսունակ համայնքի մասին, որը պահպանում է իր մշակույթն ու ինքնությունը` որպես մի երկիր:

«Մեր աշխատանքային խումբը փաստագրական ֆիլմեր է ստեղծել 20 տարի շարունակ, որոնց մեծամասնությունը իրականություն է դարձել մասնակիցների և աջակիցների շնորհիվ: Հավատում ենք, որ «Հայաստանի երազանքները» ևս իրականություն կդառնա»,- ներկայացնում են ֆիմլի համառեժիսորներ Կլաուդիո Ռեմեդին և Տերեսա Սապորիտին:

«Արդեն նկարահանել ենք Բուենոս Այրեսում հիշատակության ինտեսնիվ միջոցառումները, որոնց ակտիվ մասնակցել է հայ համայնքը, ինչպես օրինակ` Բուենոս Այրեսում տեղի ունեցած գրքի տոնավաճառի ու ապրիլի 28-ի երթի ժամանակ: Միաժամանակ Երևանում մեր գործընկեր Արմեն Գասպարյանը այնտեղ ևս նկարահանել է Հայաստանի փողոցներով անցնող երթերը և զոհերին նվիրված հուշահամալիրի մոտ տեղի ունեցած միջոցառումները:

Ֆիլմի կենտրոնական պատմությունը մի ընտանիքի մասին է և այն իրողությունների, որոնք պատմել են Արգենտինայի հայ բնակիչները: Անյան այդ ընտանիքի մի մասն է կազմում: Նա գրող է, և ուղևորություն է նախաձեռնում դեպի Երևան` գրելու համար իր պատմությունը: Նրա այցը հնարավորություն է տալիս այցելելու, տեսնելու և հիշելու Հայաստանը», – պատմում են ֆիլմի ռեժիսորները:

Scroll Up