Բեռլինում հայ, թուրք և գերմանացի պատմաբանները կքննարկեն Հայոց ցեղասպանության հարցը
Բեռլինում 2015թ. սեպտեմբերի 5-ին կանցկացվի գերմանական Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի կողմից կազմակերպած «Անցյալի ներկան. 1915թ. Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով կոնֆերանս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կոնֆերանսին ողջույնի խոսքով հանդես կգան Հայնրիխ Բյոլլ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Լագոդինսկին և Գերմանահայկական ընկերակցության նախագահ Րաֆֆի Կանտյանը:
Քննարկման հիմնական թեմաներն են լինելու Հայոց ցեղասպանությունը, վերապրածների հուշերը և այն, թե ինչպես պետք է այսօր անդրադառնալ այդ հարցերին:
Ելույթ կունենան հայ, թուրք և գերմանացի բանախոսներ: Կոնֆերանսին ելույթներով հանդես կգան Բունդեսթագի փոխնախագահ Կլաուդիա Ռոթը և Բունդեսթագի այլ պատգամավորներ: