Եթե ԱՄՆ-ը դատապարտելու է Հայերի ցեղասպանությունը, թող դատապարտի նաեւ Բրիտանիային

«Եթե ԱՄՆ-ը դատապարտի Հայերի ցեղասպանությունը, թող վճռականորեն դատապարտի Բրիտանիային Հնդկաստանում ցեղասպանության համար։ Դրանից հետո շարքային հնդիկները պիտի պահանջեն, որ իրենցից ներողություն խնդրեն եւ փոխհատուցում տրամադրեն իրենց։ Քիչ չեն այն հնդիկները, որոնք հիշում են այդ հոլոքոստը եւ տուժել են դրանից», – հայտարարել է հնդիկ վերլուծաբան Ռակեշ Կրիշնա Սիմհան, news.am-ի փոխանցմամբ՝ գրում է «Србиjа данас» («Սերբիան այսօր») պարբերականը՝ վկայակոչելով «Սպուտնիկ» գործակալությանը։
Հիշեցնենք, որ 1942 թվին Բենգալիան հացահատիկի առատ բերք է հավաքել, բայց բրիտանացիները դա տարել են իրենց երկիր՝ Հնդկաստանի բազմաթիվ հատվածներում եւ Բանգլադեշում սովի պատճառ դառնալով․ նրանք վախենում էին ճապոնացիների ներխուժումից եւ կիրառում էին կրակի մատնված հողի մարտավարությունը։ Այս քաղաքականությունը 3 միլիոն հնդիկի կյանք արժեցավ։