Սիլվա Մերջանյանը գրքերի վաճառքից ստացվելիք ողջ հասույթը կտրամադի սիրահայերին

Ամերիկահայ գրող Սիլվա Մերջանյանը որոշել է իր երկու գրքերի վաճառքից ստացվելիք ողջ հասույթը տրամադրել սիրահայերին:

Asbarez-ի փոխանցմամբ՝ Լիբանանում ծնված եւ Կալիֆորնիայում հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող Մերջանյանն օրերս ներկայացրել է իր երկրորդ գիրքը` «Բամբասանք»-ը, որը պատմում է լիբանանյան պատերազմի եւ այնտեղ ապրող մարդկանց մասին: Սա Մերջանյանի երկրորդ գիրքն է: Առաջինը «Գիշերային հետապտույտ»-ն է, որ հրատարակվել է 2013թ. եւ արժանացել բարձր գնահատականի թե՛ ընթերցողների, թե՛ գրական քննադատների կողմից:

«Որոշել եմ երկու գրքերի վաճառքից ստացած գումարը հատկացնել բարեգործության:  Իմ արվեստը փող աշխատելու համար չէ: Ես գրել եմ, որովհետև պետք է գրեի: Դա այն չէ, որ ես պետք է անեի, դա հենց ես եմ: Եւ ես ինձ լիովին բավարարված եւ երջանիկ կզգամ, եթե իմանամ, որ իմ շարադրանքը, իմ մտքերը կարող են օգնել աշխարհի մեկ այլ ծայրում ապրող ընտանիքներին ունենալ սնունդ: Այս զգացողությունն ինձ համար ավելին է, քան վաստակել գումար»,- ասել է ամերկահայ գրողը` հավելելով, որ կօգնի սիրիահայերի, քանի որ գիտի, թե ինչ է նշանակում ապրել փախստականի կյանքով:

«Ծնողներս լիբանանյան պատերազմի ժամանակ փախել են Այնճարից Ժնեւ: Սա ինձ համար շատ զգացմունքային հարթակ է: Ես գիտեմ՝ ինչ է նշանակում լինել կարիքի մեջ եւ ինչ է նշանակում, երբ քեզ օգնում են: Այստեղից էլ գալիս է իմ մեծ սերը հայերի հանդեպ: Ես երբեք չեմ եղել Սիրիայում, այն ինձ համար տարածք չէ, այն ինձ համար մարդիկ են, եւ ես մտադիր եմ նրանց օգնել»,- ասել է նա:

«Բամբասանք» գիրքը վաճառքի առաջին օրերի ընթացքում արդեն հավաքել է 4000 դոլար:  Գումարը հեղինակը փոխանցել է Սիրիահայերի աջակցության համաշխարհային հիմնադրամին (Syrian Armenian Relief Fund):

Scroll Up