Կմեկնարկի «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը

 Հուլիսի 29-ին ժամը 10:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության և  ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում կմեկնարկի «Արևմտահայերենի և արևելահայերնեի մերձեցման խնդիրներ» թեմայով համաժողովը, որն իր աշխատանքները կշարունակի հուլիսի 30-ին ժամը 9: 30-ից (հասցեն՝ Մարշալ Բաղրամյան 24):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Համաժողովի մասնակիցներին կողջունեն ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Հայոց լեզվի առջև ծառացած մարտահրավերները ցեղասպանությունից 100 տարի անց» զեկուցումով հանդես կգա ՀՀ ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր  Կատվալյանը:

Զեկուցումներով հանդես կգան Հայաստանի և Սփյուռքի անվանի լեզվաբանները, գրականագետները, ոլորտի այլ մասնագետներ:

Scroll Up