Հայոց ցեղասպանության ուղիներով. Իրաքյան գրողը՝ Թուրքիա այցի մասին
NEWS.am–ը զգալիկրճատումներովընթերցողի ուշադրությաննէ ներկայացնումկանադական «Oye! Times»պարբերականումհրապարակված իրաքյանգրող Լեյլա Քասրանիիհոդվածը, որը վերջերսայցելել է Թուրքիա՝ Հայոցցեղասպանության զոհերիհիշատակը հարգելու եւ այն վայրերում լինելու համար, որոնց մասին հիշատակելէ իր վերջին վեպում:
Արաբական ասացվածքի համաձայն, ճանապարհորդը հինգ առավելություն ունի: Ոչ ոք, հավանաբար, չգիտի, թե ինչ առավելություն է դա, բայց ես շատ բան ստացա վերջին ուղեւորությունից: Ուղեւորությունը սկսվեց Թուրքիայի հարավային հատված՝ Դիարբեքիր իմ այցից, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով կազմակերպված արարողությանը մասնակցելու համար: Մենք հարգանքի տուրք մատուցեցինք ավելի քան մեկ միլիոն հոգիների համար, որոնք տեղահանվել եւ զոհվել են Սիրիայի անապատներում:
Առաջին բանը, որ արեցի ապրիլի 23-ին, ուխտագնացություն կատարեցի դեպի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցի: Առաջին մարդը, որին այնտեղ նկատեցի, Գաֆուր Թյուրքայն էր, որը եկեղեցու բակում նստած էր մի քանի ֆրանսիացիների՝ տղամարդկանց եւ կանանց, ինչպես նաեւ քրդերի հետ, որոնք հայտնաբերել են, որ իրենց տատերն ու պապերը հայ են եղել, այդ պատճառով կրկին վերադարձել են իրենց ժողովրդի քրիստոնեական հավատին:
Մռայլ, ցուրտ օր էր, երբ այցելեցի ֆրանսիահայ լուսանկարիչ Անտուան Աղուջյանի «Լռության ճիչ» խորագրով ցուցահանդեսին: Նույն երեկո կրկին այցելեցի հայկական եկեղեցի՝ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանի համերգին մասնակցելու համար: Ի զարմանս ինձ՝ հանդիսատեսի մեծ մասը Դիարբեքիրի քրդեր էին: Ներկա էին նաեւ բազմաթիվ հայեր, որոնք ժամանել էին Եվրոպայից եւ աշխարհի այլ անկյուններից:
Դիարբեքիրի քաղաքային պաշտոնյաները մասնակցում էին արարողությանը, մինչդեռ մենք շրջում էինք հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու ավերակներում, որն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին օսմանցիների կողմից որպես զենքի պահեստ էր օգտագործվում: Մենք կանգնեցինք եկեղեցու առջեւ՝ դրա վերականգնման հարցի ուղղությամբ ուշադրություն գրավելու համար:
Երբ պաշտոնական ելույթներն ավարտվեցին, մենք հավաքվեցինք ավերակների մոտ, որտեղ ժամանակին սուրբ խորանն է եղել: Մի քանի հայ կանայք եւ տղամարդիկ հանպատրաստից երգչախումբ կազմեցին եւ սկսեցին երգել հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասի «Տեր ողորմյա»-ն: Հավանաբար, ավելի քան 100 տարի անց առաջին անգամ այդ վայրում աղոթք հնչեց: