«Ջավախքի Ճամբար» ծրագրի բացումը Նինոծմինդայի ԵԿ-ում
Հուլիսի 13-ին Նինոծմինդայի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում բացվեց «Ջավախքի Ճամբար» ծրագիրը: Ծրագիրը իրականացվում է Հայ Օգնության Միության աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Akhaltskha.Net կայքից:
«Ջավախքի ճամբար» ծրագիրը առաջին անգամ է իրականացվում Նինոծմինդայի ԵԿ-ում, որը ավանդական է դառնալու կենտրոնում: Ծրագրում ընդգրկված են 8-16 տարեկան թվով 80 պատանիներ, որի տևողությունը 6 օր է:
ԱՄՆ-ից ժամանած հայ երիտասարդները սովորեցնելու են հայկական պարեր, երգեր, նկարչություն, արվեստ: Անցկացնելու են դասընթացներ առողջ ապրելակերպի, անգլերեն լեզվի, նշանավոր ջավախքցիների մասին:
Կազմակերպվելու են մարզական և ժամանցի խաղեր:«Ջավախքի ճամբար» ծրագրի ավարտին լինելու է ամփոփիչ միջոցառում: