ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կմասնակցի «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակմանը
Հուլիսի 17-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին կմասնակցեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:
Արիտունցիները հանդես կգան համերգային ծրագրով, որը պատրաստել են ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին կողջունեն Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մուրադ Մալխասյանը և «Հայաստանի ձայնը» առաջին մրցույթի հաղթող Մերի (Մաշա) Մնջոյանը:
Նշենք, որ ծրագրի 3-րդ փուլին մասնակցելու համար Հայաստան են ժամանել 144 երիտասարդ աշխարհի 17 երկրից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Բելառուսից, Վրաստանից, Ղազախստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Գերմանիայից, Բելգիայից, Չեխիայից, Իտալիայից, Լեհաստանից, Չինաստանից, Լիբանանից, Թայլանդից, Սիրիայից:
Լրագրողներին տեղափոխող ավտոբուսը կշարժվի հուլիսի 17-ին, ժ.16.00-ին ՀՀ սփյուռքի նախարարության շենքի առջևից (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, «Էրեբունի պլազա» բ/կ):