«Արի տուն-2015» ծրագրի մասնակիցները Վարդավառի տոնին

Հուլիսի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին և ողջ հայությունը նշեցին Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության  «Արի տուն» ծրագրի 3-րդ փուլի մասնակիցներին բախտ վիճակվեց այդ օրը լինել Հայաստանում և բոլորի հետ միասին տոնել Վարդավառը:

Վարդուհի Բազումյանը «Արի տուն» ծրագրի միջոցով ծանոթացած ընկերների հետ նույնպես տոնում էր Վարդավառը.
«Այստեղ շատ ուրախ է անցնում տոնը, տրամադրությունս շատ բարձր է: Ես նույնիսկ Հանրապետության հրապարակում եմ եղել, այնտեղ էլ են ջրել ինձ: Դուրս եկա ավտոբուսից, և ջրեցին, սկզբում զարմացա, բայց հետո այնքան հաճելի, այնքան ուրախ էր…»,-ժպիտը չթաքցնելով՝ պատմում է Վարդուհին:

Վարդուհին Ռուսաստանից է եկել: Ինչպես ինքն է պատմում՝ այնտեղ ներկայացնում է հայկական մշակույթը. երգում-պարում է հայերեն. «Ուսուցչուհիս ասաց, որ հնարավորություն կա Հայաստան գնալու, մասնակցելու «Արի տուն» ծրագրին, ծանոթանալու հայրենիքին, հայոց լեզուն ավելի լավ սովորելու:

Ռուսաստանից եկած մասնակիցն էլի է եղել Հայաստանում, բայց գրեթե ոչինչ չի հասցրել տեսնել, իսկ այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ տեսարժան վայրեր է այցելել, նոր ընկերներ ձեռք բերել. «Բոլոր երեխաներն այնքան ուրախ են, շփվող, արդեն լավ սովորել եմ հայերեն տառերը, նույնիսկ քիչ-քիչ կարողանում եմ կարդալ»,-նշում է Վարդուհին և
շնորհակալություն հայտնում  Սփյուռքի նախարարությանը, որ  հնարավորություն է տալիս  տարբեր երկրների հայ երեխաներին գալ Հայաստան, ճանաչել Հայրենիքն ու միևնույն ժամանակ սովորել հայոց լեզուն:

  Հռիփսիմե Գալստյան

արի տուն 4արի տուն արի տուն1արի տուն2 արի տուն3

Scroll Up