ՀՀ սփյուռքի նախարարը վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնեց Ֆրանսիա

Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Ֆրանսիայի Հանրապետություն:

ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի, Ֆրանսիայի կառավարության ղեկավար Մանյուել Վալսի, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ, կայցելի Փարիզի քաղաքապետարանում բացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես, Ֆրանսիայում ու Եվրոպայում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարան, կհանդիպի ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքում կմասնակցեն հայկական դպրոցի բացման արարողությանը:

Scroll Up