«Հայոց լեզու. խոսքարվեստի դասագիրք».Նոր հրատարակություն Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Գևորգյան հոգևոր ճեմարանի դասախոս Դավիթ Գյուրջինյանի «Հայոց լեզու. խոսքարվեստի դասագիրք» խորագրով ուսումնաօժանդակ ձեռնարկը` նախատեսված հոգևոր կրթական հաստատություններում գործածության համար: Այս մասին հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը:
Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակին նվիրված աշխատության մեջ մանրազնին կերպով ներկայացվում են խոսքիարժանիքները և թերությունները, պատկերավորման և արտահայտչության միջոցները, ինչպես նաև ոճավորումը: Գրքի յուրաքանչյուր թեմային հաջորդում են խորհուրդներ և տարաբնույթ գործնական առաջադրանքներ:
Ձեռնարկը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի հովանավորությամբ:

Scroll Up