Աթենքում Նունե Եսայանը հանդիպել է հայ համայնքի հետ
Համերգային շրջագայությամբ Աթենքում գտնվող Նունե Եսայանը՝ իրեն ընկերակցող պատվիրակության անդամներր հետ, հանդիպում է ունեցել Համազգայինի շրջանային վարչությունում, որտեղ խոսել է «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» խորագրով համերգի նախապատրաստության և առհասարակ մշակույթի շուրջ: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Համազգայինի շրջանային վարչությունից:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցությամբ կազմակերպված այս ծրագրի համար, որը նվիրված է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ներկաներն ընդգծեցին Հայրենիք-Սփյուռք մշակութային կապերի կարևորությունը՝ Սփյուռքում Հայ մշակույթի ու ինքնության պահպանման ու զարգացման գործում:
Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում:
Նշենք, որ Նունե Եսայանի համերգն Աթենքում տեղի է ունեցել հունիսի 15-ին: