Նունե Եսայանի հրաշալի համերգը Կիպրոսում

Հունիսի 12-ին վաստակավոր ու սիրված երգչուհի Նունե Եսայանը հմայեց Կիպրոսի հայ համայնքին  «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք» հայրենասիրական համերգով: Այս մասին հայտնում է «Արձագանք» պարբերականը:

Հանդիսությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի հանձնախումբը՝ հովանավորությամբ ՀՀ սփյուռքի նախարարության, աջակցությամբ «Հրայր Հովնանյան» և «Փյունիկ» հիմնադրամների:

Հաջորդ առավոտյան երգչուհին իր խմբի հետ մեկնեց Աթենք՝ շարունակելու համերգային շրջագայությունը, որն ըստ «Արձագանքի»՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սփյուռքի նախարարության գովելի ու գնահատելի նախաձեռնություններից մեկն է:

Scroll Up