Ֆրանսիական Մո քաղաքում Ցեղասպանության թեմայով համաժողով է անցկացվելու

Ֆրանսիական Մո քաղաքի Մեծ պատերազմի թանգարանում հունիսի 13-ին «Ի՞նչ է ցեղասպանությունը» խորագրով համաժողով է անցկացվելու, որի ընթացքում քննարկվելու է «Հայերի կոտորածը. 100 տարի անց» թեման: Այս մասին գրում է News.am-ը `հղում անելով «Nouvelles d’Arménie» պարբերականին:

Համաժողովն անցկացնելու է Բորդոյի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս, Հոլոքոստի Հուշարձանի կրթության հարցերի համակարգող Ալբան Պերենը:

«Ռասայական, էթնիկական, ազգային կամ կրոնական պատկանելության չափանիշներով բնակչության ծրագրված և համակարգված սպանությունը կենտրոնական իշխանության գոյություն է ենթադրում: Բանավեճերից բացի, զեկուցողը կանդրադառնա 20-րդ դարի խոշոր ցեղասպանություններին, մասնավորապես՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը»,- նշել են կազմակերպիչները:

Scroll Up