Բրազիլական մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշման ընդունմանը
Բրազիլիայի առաջատար պարբերականներից Folha de São Paulo-ն անդրադարձել է հունիսի 2-ին Բրազիլիայի դաշնային Սենատի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմանը: Այս մասին հայտնում է armeniangenocide100.org-ը:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է կայքը, Սենատը հաստատել է հայ ժողովրդին զորակցություն հայտնելու վերաբերյալ որոշումը՝ առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ջարդերը որակելով որպես ցեղասպանություն:
Թեմային անդրադարձել են նաև այլ պարբերականներ: O Tempo պարբերականը նույնպես, հաղորդելով Սենատի կողմից որոշման ընդունման մասին, ընդգծում է նաև, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդը հանդիսացող Թուրքիան ժխտում է Ցեղասպանության փաստը: