Շառլ Ազնավուրը Մարսելում կմասնակցի Ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը

Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը Մարսելում հունիսի 4-­ին կմասնակցի Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչման միջոցառմանը: Ինչպես տեղեկացնում է armenews.com կայքը, միջոցառումը կանցկացվի Մարսելի Սպիտակ տան պարտեզում (Parc de Maison Blanche):

Միջոցառմանը ներկա կլինի գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեսը: Իրադարձությանը կմասնակցի Մարսելի «Արարատ» երգչախումբը:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22­ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ­ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Scroll Up