Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ ծրագիր՝ Մոսկովյան միջազգային կինոփառատոնին

Մոսկովյան միջազգային 37-րդ կինոփառատոնին ներկայացվելու է հայ ժողովրդի ողբեգությանը նվիրված «Ողբերգության էկրանային կերպարը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին» հատուկ ծրագիրը:Ցեղասպանությանը վերաբերող արդի քաղաքական և հումանիտար հարցերից բացի, ծրագիրը ներառում է նաև տարբեր ազգերի և սերունդների կինոգործիչների և հասարակագետների տեսակետեր զանազան այլ հարցերի շուրջ, ըստ Armeniangenocide100.org-ի՝ հաղորդում է կինոփառատոնի կայքը: 

Քարլա Կարապետյանի և Փիթեր Մաք Ալևիի «Ճչացողները» վավերագրականում 20-րդ դարեսկզբի իրադարձությունները համեմատվում են ազգերի համեմատաբար ավելի նոր բնաջնջումների հետ Ռուանդայում և Դարֆուրում:

Խորհրդային ֆիլմերի դասականներ Հենրիխ Մալյանի «Նահապետ» և Ֆրունզե Դովլաթյանի «Երկունք» ֆիլմերը ներկայացնում են Խորհրդային Հայաստանի կազմավորման մի քանի տարբերակներ, որոնց ներկայացնում են  խորհրդային տարածքներ արտագաղթած հայերի ճակատագրերի պրիզմայով:

«Սարոյանլենդ» փաստավավերագրական ֆիլմում ներկայացված է հայտնի ամերիկահայ գրողի՝ Սարոյանի՝ իր հայ նախնիների հետքերով ճանապարհորդությունը Թուրքիա 1964 թվականին:

Ներսես Հովհաննիսյանի «Հանդիպում ցուցահանդեսում» կարճամետրաժ ֆիլմը բացահայտում է ճակատագրի դրամատիզմը, որն արտահայտված է 1915 թվականի Ցեղասպանության ընթացքում իրար կորցրած, սակայն կրկին իրար գտած երկու եղբայրների ուշացած հանդիպման մեջ: Իսկ Արտակ Իգիթյանն ու Վահան Ստեփանյանը ներկայացնում են հարյուրամյա իրադարձության վերաբերյալ ժամանակակից հայացքներն իրենց 2011 թվականին նկարահանած «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում:

Scroll Up