Սերժ Թանկյանը հաստատեց. Ջորջ Քլունին կայցելի Հայաստան

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին 2015թ. ապրիլին կայցելի Հայաստան: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` շրջանառվող լուրն Instagram­ի իր էջում հաստատել է System Of A Down­ ի մեներգիչ Սերժ Թանկյանը:

«Լուրեր են պտտվում, թե Ջորջ Քլունին հաջորդ ապրիլին մեզ հետ մեկնելու է Հայաստան: Դա անհերքելի ճշմարտություն է»,­ գրել է Թանկյանը:

System Of A Down (SOAD) ռոք խումբը հայտարարել է համաշխարհային նոր շրջագայության մասին, որի առաջին համերգը դեկտեմբերի 13­ին էր Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այնուհետև 2015­ի ապրիլի 10­-20-­ը խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում (10­ին), Գերմանիայում (13­ին), Ֆրանսիայում (14­ին), Բելգիայում (16­ին), Նիդերլանդներում (17­ին) ու Ռուսաստանում (20­ին):

Ապրիլի 23-­ին` Հայոց Ցեղասպանության 100­-ամյա տարելիցի նախօրեին, խումբը բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում: Համերգային շրջագայությունը կանցկացվի Wake up the souls (Արթնացրեք հոգիները) խորագրով:

«Խումբը, ինչպես գիտեք, երկար տարիներ պայքար է մղում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Նրանց արվեստը բարձր գնահատանքի է արժանացել ամբողջ աշխարհում, հատկապես երիտասարդների շրջանում:

Երևանյան համերգը կկայանա միջազգային համերգաշարի շրջանակներում, որը կընդգրկի Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա քաղաքները»,­ Նման հայտարարությամբ էր հանդես եկել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան` հավելելով, համերգ­ակցիան ուղղված կլինի Ցեղասպանության 100­-րդ տարելիցի ոգեկոչմանը եւ կլինի անվճար:

System of a Down­ը մետալ խումբ է, որը ստեղծվել է 1994 թ. Լոս­Անջելեսում: Խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ,
ստեղնաշարային գործիքներ), Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ): Նրանք ընտրեցին System Of A Down անվանումը, որը հիմնված էր Դարոն Մալակյանի գրած պոեմի վրա, որը նա կոչել էր Victims Of A Down:

Scroll Up