Կոպենհագենում Հայոց ցեղասպանության հուշարձանի տեղադրումը հետաձգվել է մի քանի ամսով

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի տեղադրումը, որը պետք է կայանար մայիսի 23-ին, հետաձգվել է մինչ սեպտեմբեր, ըստ Tert.am-ի՝ գրում է thelocal.dk-ն։

Ինը մետր բարձրությամբ քանդակը, որը 10 օր պետք է ներկայացվեր քաղաքի Կուլտորվետ հրապարակում, չի ցուցադրվի՝ վանդալիզմի սպառնալիքի պատճառով։

Հուշարձանի կանգնեցման գաղափարը բարկացրել էր Թուրքիային, որը Կոպենհագենում իր երկրի դեսպանատան միջոցով պաշտոնական բողոք էր ներկայացրել Դանիայի ԱԳՆ-ին։

Դանիայում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանը, անհանգստանալով, որ հուշարձանը կարող է ենթարկվել բռնության, որոշում է կայացրել հետաձգել միջոցառումը մինչև սեպտեմբեր։

Scroll Up