Ստեփանակերտում կայացել է մայիսյան եռատոնին նվիրված հանդիսավոր միջոցառում

Այսօր՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ով շնորհավորել է ներկաներին մայիսյան տոների կապակցությամբ, որից հետո տեղի է ունեցել տոնական համերգ՝ ԼՂՀ պաշտպանության նախարարության «Ասպետ» համույթի և Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների մասնակցությամբ:
Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը , ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Հայաստանի և Արցախի խորհրդարանների անդամներ, ՀՀ և ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաներ, սփյուռքահայեր, հյուրեր արտերկրից: