Բարսելոնայի Փաստաբանների միությունը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բարսելոնայի Փաստաբանների միության Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովը  (Icab)  «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման» կոչ է արել Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպված համաժողովում: Կլոր սեղանը մեկնարկել է ապրիլի 28-ին` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. միջազգային ճանաչում» հարցի քննարկումով: Այս մասին Իսպանիայից «Հայերն այսօրին» հայտնում է Արթուր Ղուկասյանը:

Ապրիլի 29-ին  հրապարակված  հաղորդագրության համաձայն` հանձնաժողովի նախագահ Խուան Մերելո-Բարբերան  համաժողովում կարևորել է պատմական հիշողության նշանակությունը և ընդգծել  անհրաժեշտությունը, որ «ԵՄ երկրները միջազգային մակարդակով  ճանաչեն 1915 թվականին հայերի դեմ իրականացված հարձակումների իրականությունը»:

Բարսելոնայի Փաստաբանների միության Միջազգային քրեական արդարադատության հանձնաժողովը գտնում է, որ Հայաստանը «Աժանի է այս միջազգային ճանաչմանը, քանի որ այդ կոտորածները դատապարտող միջազգային վճռի բացակայությամբ անհրաժեշտ է, որ ԵՄ անդամ երկրները ճանաչեն եղելությունը: Այս քայլը կարող է ծառայել որպես իրավական փաստաթուղթ հայերի համար, ովքեր առնվազն կունենան միջազգային հանրության բարոյական ճանաչումը»:

բարսելոնա բարսելոնա1 Բարսելոնա2 Բարսելոնա3 Բարսելոնա4

Scroll Up