Սրբադասման նախապատրաստական աշխատանքները Մայր Աթոռում.լուսանկարներ

Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների սրբադասումը:  Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև կիրականանա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ ևս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր Աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը,  կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Դրան կհաջորդի Տերունական աղոթքի ընթերցումը և Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում, տաբեր երգչախմբերի կատարմամբ:

Այս պահին Մայր Աթոռում նախապատրաստական աշխատանքներ են իրականցվում:

m2m3m1 m2

Scroll Up