Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ հայկական ծիրանափող է հնչել (տեսանյութ)

Վատիկանի Սուրբ  Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող է հնչել, գրում է news.am-ը

Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:

Սուրբ պատարագի ընծաները՝ հացը և գինին, դեպի սուրբ խորան տարան հայկական տարազներով երեխաները:

Պատարագի ընթացքում մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի:

Ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակին աղոթ հնչեց տարբեր լեզուներով՝ հայերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն և պորտուգալերեն:

Նշենք, որ այս պատարագը պատմական իրադարձություն էր. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Սուրբ Պետրոսի տաճարում առաջին անգամ համատեղ պատարագ են մատուցում Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիները:

Scroll Up