Քարդաշյանը, Պուտինն ու Քլունին պատրաստվում են մեկնել Հայաստան. Eurasianet-ի անդրադարձը

Քիմ Քարդաշյանը, ԱՄՆ հայտնի դեմքերից մեկը, ով նվաճել է ինտերնետը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նվաճել է Ղրիմը, այս ամիս կլինեն Օսմանյան Թուրքիայում էթնիկ հայերի զանգվածային սպանդի 100-րդ տարելիցին նվիրված հայաստանյան միջոցառումների VIP հյուրերի շարքում, interpress.am-ի փոխանցմամբ՝ գրում է eurasianet պարբերականը:
TV աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը և իր հայ-ամերիկյան կլանի մյուս ներկայացուցիչները այս շաբաթ կայցելեն Հարավային Կովկասի փոքրիկ երկիրը, որը Քարդաշյանների հայրական հայրենիքն է, հայտնում է X17 հանրահայտ դեմքերի նորությունների կայքը: Ուղևորությունը կնկարահանվի E! – ի «Քարդաշյանների ընտանիքի հետ» հեռուստատեսային շոուի համար:
Նա արդեն սկսել է իր նախապատրաստական աշխատանքները:
Մտահոգված իր արմատներով, Քարդաշյանն ուխտագնացությունից առաջ փոխեց իր տեսքը և մգացրեց պլատինե շեկ մազերը, նշել է US Magazine-ը, նկատելով նաև, որ մուգ երանգն ավելի հարմար է այդ առիթի համար: Վլադիմիր Պուտինը նման ուղղումներ անելու կարիք չունի և ի տարբերություն Քարդաշյանի հաստատել է, որ մասնակցելու է ապրիլի 24-ի ոգեկոչման պաշտոնական արարողությանը:
Այդուհանդերձ, Քարդաշյանի ներկայությունը երկրում կօգնի Հայաստանին, որն ապրիլի 24-ին Թուրքիայի հետ կոշտ մրցակցության մեջ է մտել, քանի որ Անկարան այդ օրն ընտրել է 1915-ի Գալիպոլիի Ճակատամարտը հիշատակելու համար:
Երևանն ու Անկարան մեղադրում են միմյանց իրենց ոգեկոչման արարողությունները միտումնավոր նույն ժամկետներում անցկացնելու համար, աշխարհի առաջնորդներին և հանրահայտ դեմքերին կանգնեցնելով անհարմար ընտրության առաջ:
Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Հարրին պատրաստվում են գնալ Թուրքիա և մասնակցել Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ Գերմանիայի դաշնակից Օսմանյան կայսրության դեմ Դաշնակիցների աղետալի արշավի հարյուրամյա տարելիցին: Բայց Երևանը կարծես շահում է շոու-բիզնեսի ոլորտում:
Կալիֆորնիայում հիմնված այլընտրանքային System of a Down ռոք խումբը, որը կազմված է սփյուռքահայերից, ելույթ կունենա Երևանում ապրիլի 24-ի արարողությունների նախօրեին:
Քաղաքը սպասում է նաև Հոլիվուդի աստղ Ջորջ Քլունիին և նրա փաստաբան կնոջը՝ Ամալ Քլունիին, որը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Ցեղասպանության ժխտման գործով ներկայացնում է Հայաստանը:
Քարդաշյանը կարող է արդյունավետ փիար զենքի լինել այս ապրիլյան մրցակցության ժամանակ, բայց նրա ազդեցությունը դժվար է կանխատեսել: The E! –ի հանդիսատեսը համաշխարհային պատմության նկատմամբ առանձնակի հետաքրքրություն չի դրսևորում և ինչպես BBC-ին է հաղորդում, մի քանի տարի առաջ Քարդաշյանին Հայաստանում և սիրում էին և ատում: