Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ի Հարավային Դակոտա նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի կայացած քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ:

Ինչպես նշում է asbarez.com-ը, օրինագիծն ընդունվել է 51 կողմ և 17 դեմ ձայների հարաբերակցությումբ:

Աղբյուրը մանրամասնում է, որ օրինագիծը դատապարտում է Ցեղասպանության փաստի ժխտումը և ողջունում Հարավային Դակոտայի դպրոցներում այս թեմայի շուրջ ուսուցանումը: Նշվում է, որ տվյալ օրինագիծն առնչվում է նաև հույների ու ասորիների ցեղասպանություններին:

Օրինագիծը կոչ է անում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, ինչպես նաև Կոնգրեսին հետևողական լինել ու պաշտոնապես ճանաչել իրենց պատմական հայրենիքում` Անատոլիայում, բնակվող հայերի, հույների ու ասորիների հանդեպ իրականացված վայրագությունների պատմական փաստը:

Այսպիսով՝ Հարավային Դակոտան դարձավ 43-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Scroll Up