Տավուշում հակառակորդի կողմից դիվերսիոն փորձերի արդյուքնում հայկական կողմն ունի 2 զոհ և վիրավորներ
Հակառակորդը շարունակելով սահմանային իրավիճակի ապակայունացնող գործողությունները, ՀՀ և ԼՂՀ ողջ սահմանի տարբեր հատվածներում շարունակում է դիվերսիաների և հարձակումների մարտավարությունը: Tert.am-ի հաղորդմամաբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ-ն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը
Ադրբեջանական զինված ուժերը հաշվի չնստելով իրենց մեծաթիվ կորուստների հետ, որոնք ուղղակի կոպտորեն թաքցնում են, շարունակում են մարտավարապես անիմաստ դիվերսիաներ իրականացնել: Գիշերվա ընթացքում խախտումների ընդհանուր թիվը անցնում է 300-ը:
Այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:
ՀՀ ՊՆ-ը կիսում է մեր շարքերից հեռացած զինծառայողների կորստյան ծանր վիշտը և իր զորակցություն է հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին: Լարվածության ողջ պատասխանատվությունը ու հետևանքները մնում են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին:
Հիշեցնենք, որ երեկ հայկական Զինված ուժերը 24-ժամյա կանխարգելիչ գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական կողմը, ըստ տեղեկությունների, ունի 3 զոհ, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկություն էր տարածել, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը լիովին կասեցրել է սեփական Զինված ուժերին վերաբերվող ցանկացած բացասական տեղեկատվության հրապարակումը, այդ թվում՝ սահմանային բախումների ժամանակ արձանագրված զոհերի: