«Հայ պարարվեստը երեկ և այսօր» թեմայով գիտագործնական սեմինար «Սփյուռք» ամառային դպրոցում
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2014/07/unnamed-170.jpg)
Հուլիսի 29-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի ազգային երգի ու պարի դասընթացի մասնակիցները հանդիպեցին Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի պարարվեստի գործիչների միության ղեկավար, «Բերդ» պարային անսամբլի գլխավոր պարուսույց Կարեն Գևորգյանին:
«Հայ պարարվեստը երեկ և այսօր» թեմայով գիտագործնական սեմինարի մասնակիցները ծանոթացան հայկական պարի պատմությանը, նրա սկզնավորմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ բացառիկ պարանմուշների, որոնք հազարամյակներ շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին, եղել նրա ինքնաբացահայտման ամենավառ կերպերից մեկը:
Ներկաները Կարեն Գևորգյանին ուղղեցին հայ պարարվեստի պահպանման, դրանց հանրահռչակման, Սփյուռքում հայկական պարերի ուսուցմանն առնչվող խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերը: