Երեւանում բացվել է Քեսաբի կյանքն ու կենցաղը, մշակույթը ներկայացնող ցուցահանդես

Քեսաբի հայտնի հարիսայի շերեփը, փախլավայի սինին, սեղանը, որի վրա պատրաստում են, կենցաղի այլ իրեր, գործիքներ, որոնք պատմում են Սիրիայի հայաշատ այս բնակավայրի մասին եւ ներկայացնում քեսաբահայերի կենցաղը: Այսպիսի ցուցահանդես Երեւանում կազմակերպելու գաղափարը «Քեսաբ հայրենակցկան միությանն» է, Չարենցի տուն թանգարանի հետ համատեղ:

Քեսաբահայերն էլ շտապում են այստեղ եւ փորձում ներկայացնել իրենց մշակույթը, Քեսաբը, որն այսօր իրենց համար հիշողություն է դարձել:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանն ասում է՝ մեծ հաճույքով են պատրաստվել ցուցահանդեսին: Այստեղ կարելի է տեսնել նաեւ մի շարք երկրագործական իրեր, բացի դրանից կարելի է տեսնել նաեւ օճառը, որը Քեսաբում պատրաստվում է ձիթապտղից:
Քեսաբցի կանայք էլ շտապում են ներկայացնել իրենց ասեղնագործությունները: Քեսաբցիները կեսկատակ, կեսլուրջ ասում են՝ Քեսաբում են ապրում աշխարհի ամենահմուտ ասեղնագործող կանայք:
Մանրամասները՝ yerkirmedia.am կայքում:

Scroll Up