Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումից հետո Դավութօղլուն զանգահարել է Քերիին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձևի ընդունումը կրկին անհանգստացրել է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը, արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն բանաձևի ընդունումից անմիջապես հետո զանգահարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն Քերիին հայտնել է, որ իրենք «բացասական ակնկալիքներ չունեն այս բանաձևից»: Նրա հավաստմամբ` Թուրքիայի կառավարությունը համապատասխան միջոցառումներ է իրականացնում այն նախաձեռնությունների դեմ, որոնք «կարող են անհանգստացնել Թուրքիային»: Դավութօղլուն հույս է հայտնել, որ իրադարձությունները նման զարգացում չեն ստանա: Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է նաև, որ Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են Սիրիայի և Եգիպտոսի իրադարձությունները եւս:
Մանրամասները՝ armenpress.am կայքում: