Հ.Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված միջոցառում Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցում

Թումանյանի յուրաքանչյուր մեկ բառը մի աշխարհ է. այս շեշտադրումով էին առաջնորդվում Գյումրու թիվ 19 հիմնական դպրոցի աշակերտները՝  բեմականացման ընթացքում խոսելով  զուլալ, մաքրամաքուր ժողովրդական բառ ու բանով: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում՝ իբրև արձագանք նախարարության կոչի:

Ներկայացումը աշխատասիրության, կյանքում ճիշտ ապրելու գովերգն էր: Այն նաև սովորեցնում էր ու զգուշացնում, որ կյանքում շատ «անբան հուռիներ» զարտուղի ճանապարհներով գտնում են իրենց «երջանկությունը» և Նազարի նման ծիծաղում աշխարհի վրա:

Հ.Թումանյանը մեր գիտակցության մեջ ապրում է որպես Ամենայն հայոց բանաստեղծ:

Բեմը հիշեցնում էր հեքիաթային մի աշխարհ: Աշակերտները քաջատեղյակ էին Հ. Թումանյանի կյանքին ու ստեղծագործությանը: Ցերեկույթի ընթացքում բեմականացվեց «Անբան Հուռին» հեքիաթը: Աշակերտներն իրենց արտիստիկ խաղով և թումանյանական  ժողովրդախոսակցական բառուբանի միջոցով հանդիսատեսին տարել էին թումանյանական աշխարհ՝ իր Լոռվա չքնաղ, մթին ձորերով, Դեբեդի շառաչով, Չաթինդաղ լեռան վեհությամբ: Բոլորը հասկացան, որ «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»,  ուր՝ Տիեզերքում աստվածային  թափառում է իմ հոգին…

Հիշեցնենք՝ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ընդգրկված է Սփյուռքի նախարարության 2014 թ. Մեծերի շարքում:

DSC02202 IMG_20140207_132824

Scroll Up